ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մշտնջենական բազուկներ

Մշտնջենական բազուկներ
06.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 7
Աստծո իշխանությունն ու նրա բազուկների
Մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող
լինի:
Բ. Օրինաց
Բազուկներ. պաշտպանող բազուկներ, որ արտահայտում են սիրազեղ խնամքը ձեր Հոր և իմ Հոր, որ երկնքում է: Մարդը իր նեղության ու դժվարության մեջ ոչ մի բանի կարիք այնքան չի զգում, որքան՝ ապահով ապաստանի: Մի տեղ, ուր կարողանա պատսպարվել: Մի տեղ, որ ոչինչ և ոչ ոք չկարողանա խանգարել իրեն:
Հաճախ ասեք դուք ձեզ. «ՆԱ մեր ապավենն է»: Ասեք այնքան, մինչև որ այս ճշմարտությունը ձեր էության մասը դառնա: Ասեք այնքան, մինչև համոզվեք ու վստահ լինեք, որ ոչինչ չի կարող ձեզ վախեցնել:
Զգացեք այս ոչ միայն մինչև վախի անհետանալը, այլև մինչև այն ժամանակ, երբ ուրախության երգը զրնգա ձեր հոգիներում: Հավիտենական Ապավեն: Մշտնջենական Բազուկներ, որոնք ոչ միայն չգիտեն հոգնել, այլև ապահով են ու վստահելի:
Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ